«Իմ քայլը» այն խմբակցությունն է, որտեղ բոլոր հարցերի շուրջ միշտ բանավեճ ծավալվում է, բացառություն չի եղել ՍԴ դատավորների հարցը թե սկզբունքների, թե կոնկրետ թեկնածուների մակարդակում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
«Հանրությունն էլ բավականին մանրամասն առիթ ունեցել է հետևել անցած երկու ամիսների ընթացքում, երբ տարբեր թեկնածուների անուններ են հրապարկվել, և մենք հետո առիթ ենք ունեցել քննարկել: Սա ճիշտ է, նորմալ է և հարիր է ժողովրդավարական պառլամենտին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը